10:03  ,  4 նոյեմբերի, 2026

Նոյերը ՉԼ-ում գերազանցեց Մեսիի եւ Մյուլերի ցուցանիշը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը 164-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում եւ այդ ցուցանիշով գերազանցել է «Բարսելոնայի» նախկին խաղացող, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ «Բավարիայի» նախկին հարձակվող, գերմանացի Թոմաս Մյուլերի ցուցանիշը՝ 163-ական խաղ։

Նոյերը զիջում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (183) եւ իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին (177)։

Նոյերը մասնակցել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ չորրորդ տուրի հանդիպմանը։ «Բավարիան» հաղթել է 2:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English