10:03 4 նոյեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը 164-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում եւ այդ ցուցանիշով գերազանցել է «Բարսելոնայի» նախկին խաղացող, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ «Բավարիայի» նախկին հարձակվող, գերմանացի Թոմաս Մյուլերի ցուցանիշը՝ 163-ական խաղ։
Նոյերը զիջում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (183) եւ իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին (177)։
Նոյերը մասնակցել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ չորրորդ տուրի հանդիպմանը։ «Բավարիան» հաղթել է 2:0 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.