17:02  ,  3 նոյեմբերի, 2026

Շախմատիստներ Գևորգ Հարությունյանը, Սարգիս Մանուկյանը և Համլետ Անտոնյանը հաջող են հանդես եկել Շվեդիայում

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Շվեդիայում անցկացված Hotel Stockholm North by First Hotels Young Talent շախմատի շրջանային մրցաշարերի շարքին։

Հաջող են հանդես եկել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը և վարպետության թեկնածու Համլետ Անտոնյանը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Գևորգ Հարությունյանը «GM2610-3110 - I» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը և իր վարկանիշը բարելավեց 17 կետով։

Սարգիս Մանուկյանը «GM2610-3110 - II» մրցաշարում լրացրեց միջազգային վարպետի իր վերջին՝ երրորդ նորման։ Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը և իր վարկանիշը բարելավեց 37 կետով՝ հաղթահարելով միջազգային վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2400 վարկանիշային շեմը։

Համլետ Անտոնյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյան) «IM2610-3110» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, գրավեց 3-րդ տեղը և իր վարկանիշը բարելավեց 50 կետով՝ հաղթահարելով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2300 վարկանիշային շեմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news