20:01 3 նոյեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող, 2026թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը խոսել է իսպանական Լա Լիգայում հանդես գալու ցանկության մասին։
«Իսպանական ֆուտբոլը հսկայական դեր է խաղացել իմ կյանքում։ Մանկությանս տարիներին հետեւել եմ Իսպանիայի հավաքականին։ Նրանք այն ժամանակ նվաճեցին աշխարհի ու Եվրոպայի տիտղոսները։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց։
Մեսիի եւ Ռոնալդուի դարաշրջանում «Բարսելոնայի» եւ «Ռեալի» հանդիպումներին հետեւելը մեծ հաճույք էր։ Ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ էր։ Բայց ես հնարավորություն չեմ ունեցել այդ ակումբներ տեղափոխվել. երկար տարիներ անցկացրի Լոնդոնի «Տոտենհեմում» եւ երջանիկ էի։
Երբ հայտնվեց «Բավարիա» տեղափոխվելու հնարավորություն, որոշեցի օգտվել դրանից։ Իհարկե, հրաշալի կլիներ Լա Լիգայում խաղալն ու այդ կարգի ֆուտբոլիստների հետ մրցակցելը, բայց ամեն ֆուտբոլիստ ունենում է իր ուղին կարիերայում»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Բավարիան» նոյեմբերի 3-ին կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.