Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) որոշմամբ՝ այս շաբաթ եվրագավաթային հանդիպումները կսկսվեն լռության րոպեով իսպանական «Տեներիֆեի» իսպանացի հարձակվող Խեսուս դե Միգելի հիշատակին։
30-ամյա ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 3-ին հիվանդանոցում։ Նախորդ օրը Լա Լիգա-2-ի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն գնդակի համար պայքարում ծնկով հարվածել էր Դե Միգելի կրծքավանդակին։
Ֆուտբոլիստը սրտի կանգ էր ունեցել բախման հետեւանքով եւ անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Դե Միգելի կյանքը փրկել չի հաջողվել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:02 , 3 նոյեմբերի
18:13 , 3 նոյեմբերի
18:06 , 3 նոյեմբերի
17:24 , 3 նոյեմբերի
17:02 , 3 նոյեմբերի
16:31 , 3 նոյեմբերի
15:39 , 3 նոյեմբերի
15:15 , 3 նոյեմբերի
14:56 , 3 նոյեմբերի
14:19 , 3 նոյեմբերի