Եվրագավաթային հանդիպումները կսկսվեն լռության րոպեով

18:06   3 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) որոշմամբ՝ այս շաբաթ եվրագավաթային հանդիպումները կսկսվեն լռության րոպեով իսպանական «Տեներիֆեի» իսպանացի հարձակվող Խեսուս դե Միգելի հիշատակին։

30-ամյա ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 3-ին հիվանդանոցում։ Նախորդ օրը Լա Լիգա-2-ի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն գնդակի համար պայքարում ծնկով հարվածել էր Դե Միգելի կրծքավանդակին։

Ֆուտբոլիստը սրտի կանգ էր ունեցել բախման հետեւանքով եւ անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Դե Միգելի կյանքը փրկել չի հաջողվել։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.