10:55  ,  2 նոյեմբերի, 2026

Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը 85 կգ քաշային կարգի B խմբում :

Եվրոպայի չեմպիոնի նախնական հայտը երկամարտում 355 կգ է:

B խմբի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:00-ին։

Ռաֆիկ Հարությունյանը Մ23 Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր: 2022 թ. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (160+194): 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում 337 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (150+187): 2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 336 կգ արդյունք դարձել է բրոնզե մեդալակիր (154+182): 2025 թ. Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը երկամարտի 343 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (158+185):

2026 թ. ապրիլին Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը 88 կգ քաշայինների А խմբի պայքարում երկամարտի 355 կգ (164+195) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:

85 կգ քաշային կարգի C խմբում հանդես է գալիս Մարտին Պողոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում