20:58  ,  1 նոյեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Գանձասարից»՝ 3:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց «Գանձասարին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը, 36-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիմա, 29-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը։

«Արարատ-Արմենիան» 29 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Նոայից»։ «Գանձասարը» վերջինն է՝ 3 միավոր։

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»՝ 3:0

Արթուր Սերոբյան, 9, Սանդրո Լիմա, 28, Ալեքսանդրոս Մալիս, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News