17:39  ,  1 նոյեմբերի, 2026

Լազետիչի դուբլը նպաստեց «Նոայի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվեց «Սյունիքին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։ Աչքի ընկավ նաեւ 29-ամյա պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։

«Սյունիքի» գոլը խփեց 20-ամյա նիգերիացի հարձակվող Գոդվին Կալուն։

«Նոան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սյունիքը» 10-րդն է՝ 8 միավոր։

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Սյունիք» - «Նոա»՝ 1:3

Գոդվին Կալու, 5 - Հելդեր Ֆերեյրա, 23, 11մ, Մարկո Լազետիչ, 59, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում