01:42  ,  1 նոյեմբերի, 2026

«Միլանը» պարտության մատնեց «Ինտերին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 10-րդ տուրում տեղի ունեցավ միլանյան դերբին։ Չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» հյուրընկալվեց «Միլանին» եւ պարտվեց 1:3 հաշվով։

Արդեն առաջին 10 րոպեներին «Միլանը» երկու գոլ խփեց։ Աչքի ընկան ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչն ու ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։ 22-րդ րոպեին «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մինչեւ ընդմիջում «Միլանի» բելգիացի հարձակվող Դիեգու Մորեյրան վերականգնեց երկու գոլի առավելությունը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին։

«Ինտերը» 25 միավորով երկրորդն է եւ նույնքան միավոր վաստակած «Լացիոյից» հետ է գոլերի տարբերությամբ։ «Միլանը» 21 միավորով չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Միլան» - «Ինտեր»՝ 3:1 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 4, Ադրիեն Ռաբյո, 10, Դիեգու Մորեյրա, 43 - Ալեսանդրո Բաստոնի, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում