01:42 1 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 10-րդ տուրում տեղի ունեցավ միլանյան դերբին։ Չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» հյուրընկալվեց «Միլանին» եւ պարտվեց 1:3 հաշվով։
Արդեն առաջին 10 րոպեներին «Միլանը» երկու գոլ խփեց։ Աչքի ընկան ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչն ու ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։ 22-րդ րոպեին «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մինչեւ ընդմիջում «Միլանի» բելգիացի հարձակվող Դիեգու Մորեյրան վերականգնեց երկու գոլի առավելությունը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին։
«Ինտերը» 25 միավորով երկրորդն է եւ նույնքան միավոր վաստակած «Լացիոյից» հետ է գոլերի տարբերությամբ։ «Միլանը» 21 միավորով չորրորդն է։
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Միլան» - «Ինտեր»՝ 3:1 (տեսանյութ)
Կրիստիան Պուլիշիչ, 4, Ադրիեն Ռաբյո, 10, Դիեգու Մորեյրա, 43 - Ալեսանդրո Բաստոնի, 22
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.