18:18  ,  30 հոկտեմբերի, 2026

«Ինտերն» ու «Միլանը» ներկայացրել են նոր մարզադաշտի նախագիծը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի չեմպիոն «Ինտերն» ու «Միլանը» պաշտոնապես ներկայացրել են նոր՝ «Ջեներալի» (Generali Stadium) մարզադաշտի նախագիծը։

Մարզադաշտի շինարարությունը մեկնարկելու է 2028 թվականին: Առաջին հանդիպումը նախատեսված է անցկացնել 2031/32 մրցաշրջանում։ 71 500 հանդիսականի համար նախատեսված նոր մարզադաշտը կփոխարինի լեգենդար «Սան Սիրոյին»։

Մարզադաշտի անվան իրավունքները ձեռք է բերել Assicurazioni Generali ապահովագրական ընկերությունը։ Իտալական մամուլի տեղեկություններով՝ գործարքի արդյունքում ակումբները կստանան 650 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news