17:46  ,  29 հոկտեմբերի, 2026

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում հեռացնել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին, հաղորդում է La Stampa-ն։

Իտալական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի, Իտալիայի հավաքականի, «Յուվենտուսի», «Ինտերի» եւ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի եւ «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի թեկնածությունները։

Սպասվում է, որ այս երեք թեկնածուներից չի մերժի «Յուվենտուսի» հետ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը երեք անգամ նվաճած, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Դիդիե Դեշամը։

Իտալիայի Ա Սերիայի նախորդ տուրում «Յուվենտուսը» 0։2 հաշվով պարտվել է «Ջենոյաին» եւ 8-րդն է 9 խաղից հետո։ Հաջորդ տուրում «Յուվենտուսը» կխաղա «Նապոլիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news