Ղազախստանի մայրաքաղաք Աստանում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):
Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Մրցագորգ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը:
Որակավորման փուլում Թեւանյանի մրցակիցը կլինի մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրեն:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը որակավորման փուլի Մինյոկ Յուն (Կորեա) – Քինկան Կսյե (Չինաստան) զույգի հաղթողն է: Խնձրցյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 31-ին:
Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61կգ) կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի մեքսիկացի Դերեկ Գարսիա Գվանաժվատոյի հետ: Արսեն Հարությունյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 30-ին:
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի որակավորման փուլի Ֆերհաթ Կիլիչ (Թուրքիա) - Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) զույգի հաղթողին: Արման Անդրեասյանը կգոտեմարտի հոկտեմբերի 30-ին:
Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Հարությունյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Ինալբեկ Շերիեւի հետ: Հարությունյանի մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 31-ին:
79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Խանիեւի հետ:
Ալիխանյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 31-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:04 , 29 հոկտեմբերի
10:27 , 29 հոկտեմբերի
10:06 , 29 հոկտեմբերի
09:10 , 29 հոկտեմբերի 
08:35 , 29 հոկտեմբերի 
07:40 , 29 հոկտեմբերի
02:16 , 29 հոկտեմբերի
01:57 , 29 հոկտեմբերի
01:51 , 29 հոկտեմբերի
01:39 , 29 հոկտեմբերի