ԱԱ. Մեկնարկում են ազատ ոճայինները, մրցագորգ դուրս կգա Վազգեն Թեւանյանը

10:06   29 հոկտեմբերի, 2026

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):

Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Մրցագորգ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը:

Որակավորման փուլում Թեւանյանի մրցակիցը կլինի մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրեն:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը որակավորման փուլի Մինյոկ Յուն (Կորեա) – Քինկան Կսյե (Չինաստան) զույգի հաղթողն է: Խնձրցյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 31-ին:

Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61կգ) կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի մեքսիկացի Դերեկ Գարսիա Գվանաժվատոյի հետ: Արսեն Հարությունյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 30-ին:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի որակավորման փուլի Ֆերհաթ Կիլիչ (Թուրքիա) - Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) զույգի հաղթողին: Արման Անդրեասյանը կգոտեմարտի հոկտեմբերի 30-ին:

Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Հարությունյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Ինալբեկ Շերիեւի հետ: Հարությունյանի մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 31-ին:

79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Խանիեւի հետ:

Ալիխանյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 31-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.