23:58  ,  28 հոկտեմբերի, 2026

Ռոնալդուն՝ «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակի» դափնեկիր

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակի, հաղորդում է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության մամուլի ծառայությանը։

Երկրպագուների քվեարկությամբ՝ լավագույնն է համարվել 2008-ին Ռոնալդուի ստացած «Ոսկե գնդակը»։

Այս մրցանակին հավակնում էին մեկ անգամից ավելի «Ոսկե գնդակի» արժանացած ֆուտբոլիստները․ Լիոնել Մեսին (8 անգամ), Կրիշտիանու Ռոնալդուն (5), Յոհան Կրոյֆը (3), Միշել Պլատինին (3), Մարկո վան Բաստենը (3), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (2), Ֆրանց Բեկենբաուերը (2), Քեւին Քիգանը (2), Կառլ-Հայնց Ռումենիգեն (2) եւ Ռոնալդոն (2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում