23:25  ,  28 հոկտեմբերի, 2026

«Ինտերը» հաղթեց «Վենեցիային», «Միլանը» պարտվեց «Բոլոնիային» (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» հյուրընկալվեց «Վենեցիային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Վերջնամասում երկու ինքնագոլ գրանցվեց «Վենեցիայի» արգենտինացի պաշտպան Մատիաս Մորենոյի եւ մարոկկացի պաշտպան Ռեդուան Հալալի անվան դիմաց։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ չմասնակցեց խաղին։

«Ինտերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոն»։

«Վենեցիան» վերջինն է՝ 3 միավոր։

«Միլանը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ եւ պարտություն կրեց 2:4 հաշվով։

«Միլանը» 18 միավորով 5-րդն է, «Բոլոնիան» ունի 11 միավոր եւ 11-րդն է։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վենեցիա» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Մատիաս Մորենո, 80, ինքնագոլ, Ռեդուան Հալալ, 82, ինքնագոլ

«Միլան» - «Բոլոնիա»՝ 2:4 (տեսանյութ)

Ալֆաջո Սիսե, 14, 27 - Սամյուել Մբանգուլա, 8, 62, 86, Դավիդե Բարտեզագի, 61, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում