20:46  ,  28 հոկտեմբերի, 2026

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» կհյուրընկալվի «Վենեցիային»։ Միլանյան թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների նստարանին։

«Ինտեր»․ Պրովեդել, Բիսեկ, Բաստոնի, Կառլոս, Դիուֆ, Սուչիչ, Ստանկովիչ, Զելինսկի, Դիմարկո, Տյուրամ, Բոնի։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում