23:35  ,  26 հոկտեմբերի, 2026

Հայաստանի գավաթ․ «Միկան» ու «Վանը» քառորդ եզրափակիչում են

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը։ Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ երկու հանդիպում։ «Միկան» ընդունեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչներից մյուսին՝ «Ավշար Արարատին»։

Հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ դիպուկ էին երևանյան ակումբի խաղացողները՝ 5։3

«Վանը» Չարենցավանում ընդունեց «Գանձասարին»։ Լարված պայքարում տանտերերը լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2։1 հաշվով։

Առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ հյուրերին առաջ մղեց Տոմաս Ռոշան։ 90+2-ին հեռահար հարվածով պատասխան գոլը խփեց Պետրոս Ավետիսյանը։ Լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին Չարենցավանը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեց Բուկարի Կոնեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print