02:01  ,  26 հոկտեմբերի, 2026

«Ռեալը» Մբապեի դուբլի շնորհիվ հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ պարտվեց 1:2 հաշվով։

41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

61-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կատալոնական թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

87-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Կիլիան Մբապեն։

«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» երրորդն է՝ 24 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռաֆինյա, 61 - Կիլիան Մբապե, 41, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում