22:40  ,  24 հոկտեմբերի, 2026

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Միակ գոլը 80-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեբ Բելինգեմի փոխանցումից հետո խփեց գերմանացի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը (տեսանյութ)։

«Բորուսիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Այնտրախտը» 13-րդն է՝ 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News