22:35  ,  24 հոկտեմբերի, 2026

«Չելսին» պարտվեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում ընդունեց «Տոտենհեմին» եւ պարտվեց 0:2 հաշվով։

77-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Չելսիի» բելգիացի դարպասապահ Մայք Փենդերսը։ 80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ 87-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Մատիս Տելը։

«Չելսին» 13 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» 12-րդ տեղում է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 0:2 (տեսանյութ)

Մայք Փենդերս, 77, ինքնագոլ, Մատիս Տել, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News