19:57 24 հոկտեմբերի, 2026Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:
Օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.233 միավոր:
Եվրոպայի գործող չեմպիոնը որակավորման փուլում վաստակել էր նույն միավորը՝ 14.233 եւ 4-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ:
Արթուր Ավետիսյանն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Այս վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յան Հինգյուն 14.766 միավորով:
14.333 միավորով արծաթե մեդալակիր դարձավ հույն Էլեֆտերիոս Պետրունիասը:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից այսօր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 19-ամյա Համլետ Մանուկյանը, որն անգերազանցելի էր նժույգ թափեր վարժությունում: Այս վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ Մամիկոն Խաչատրյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.