00:07  ,  24 հոկտեմբերի, 2026

«Ալ Ահլիի» հաղթանակը, Սպերցյանի փայլուն գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Ահլին» տանը մրցեց «Ալ Խալիջի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալ Ահլիի» անգլիացի հարձակվող Այվան Տոնին, որին փայլուն գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։ Այվան Տոնին ավելացված ժամանակում դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։ «Ալ Ահլիից» աչքի ընկան նաեւ ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բոնդարենկոն եւ պորտուգալացի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուն։

«Ալ Ահլին» 21 միավորով 5-րդն է, «Ալ Խալիջը» 10-րդ տեղում է՝ 12 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ալ Ահլի» - «Ալ Խալիջ»՝ 4:1

Այվան Տոնի, 11, 90+6, 11մ, Արտյոմ Բոնդարենկո, 57, Ֆրանսիշկու Տրինկաու, 61 – Տամեր Ալ Հայիբրի, 87

Հեռացում՝ Մատեո Բենեգաս («Ալ Խալիջ»), 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news