00:07 24 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Ահլին» տանը մրցեց «Ալ Խալիջի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալ Ահլիի» անգլիացի հարձակվող Այվան Տոնին, որին փայլուն գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։ Այվան Տոնին ավելացված ժամանակում դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։ «Ալ Ահլիից» աչքի ընկան նաեւ ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բոնդարենկոն եւ պորտուգալացի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուն։
«Ալ Ահլին» 21 միավորով 5-րդն է, «Ալ Խալիջը» 10-րդ տեղում է՝ 12 միավոր։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ալ Ահլի» - «Ալ Խալիջ»՝ 4:1
Այվան Տոնի, 11, 90+6, 11մ, Արտյոմ Բոնդարենկո, 57, Ֆրանսիշկու Տրինկաու, 61 – Տամեր Ալ Հայիբրի, 87
Հեռացում՝ Մատեո Բենեգաս («Ալ Խալիջ»), 69
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.