Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին վարակային հիվանդության հետեւանքով ակումբային մարզաբազայից շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է։
«Ուրբաթ Վենսան Կոմպանին «Բավարիայի» երկրորդ թիմի մարզման ժամանակ վատ ինքնազգացողության պատճառով դիմել է բուժօգնության։ Այժմ նա հիվանդանոցում անցնում է հետազոտում եւ մնում է բժիշկների վերահսկողության տակ։
Մարզումային գործընթացն ու հանդիպումներին նախապատրաստությունն իր վրա է երցնում մարզչական շտաբը»,- նշվում է «Բավարիայի» պաշտոնական հաղորդագրությունում։
Sky Sport-ը հաղորդել էր, որ Վենսան Կոմպանին մարզման ժամանակ գիտակցության կորուստ է ունեցել։
Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» հոկտեմբերի 25-ին կմրցի «Ֆրայբուրգի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի 
18:03 , 23 հոկտեմբերի