23:24 23 հոկտեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին վարակային հիվանդության հետեւանքով ակումբային մարզաբազայից շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է։
«Ուրբաթ Վենսան Կոմպանին «Բավարիայի» երկրորդ թիմի մարզման ժամանակ վատ ինքնազգացողության պատճառով դիմել է բուժօգնության։ Այժմ նա հիվանդանոցում անցնում է հետազոտում եւ մնում է բժիշկների վերահսկողության տակ։
Մարզումային գործընթացն ու հանդիպումներին նախապատրաստությունն իր վրա է երցնում մարզչական շտաբը»,- նշվում է «Բավարիայի» պաշտոնական հաղորդագրությունում։
Sky Sport-ը հաղորդել էր, որ Վենսան Կոմպանին մարզման ժամանակ գիտակցության կորուստ է ունեցել։
Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» հոկտեմբերի 25-ին կմրցի «Ֆրայբուրգի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.