23:06  ,  23 հոկտեմբերի, 2026

Արայիկ Հարությունյանը կառաջադրվի՞ ՀԱՕԿ նախագահի պաշտոնում (տեսանյութ)

Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի նախաշեմին Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կապարակնքված է, ՀԱՕԿ-ի աշխատանքը՝ կասեցված: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀԱՕԿ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Արայիկ Հարությունյանն է, որը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է: Այսօր Գյումրիում ծանրորդների բաց մարզման ընթացքում Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնում առաջադրվելուն: 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը չի հերքում եւ ոչ էլ հաստատում, որ առաջադրվելու է ՀԱՕԿ նախագահի պաշտոնում:

«Այն խառնաշփոթ իրավիճակը, որը կա ՀԱՕԿ-ի շուրջ՝ ընդունելի չէ: Փաստացի, մենք արդեն նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին եւ պետք է Օլիմպիական կոմիտեն էլ պատշաճ «մարզավիճակում» լինի այս շրջանում: Պետք են այնտեղ գործողություններ, որոնք կբերեն պատշաճ իրավիճակի: Կարծում եմ, որ ՀԱՕԿ-ում էլ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

NEWS.am Sport-ի հարցին՝ կառաջադրվի՞ Արայիկ Հարությունյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ոչ միանշանակ պատասխան տվեց:

«Սպասենք զարգացումներին: ՀԱՕԿ-ի կապարակնքվելու գործի մարնամասներին ծանոթ չեմ եւ չգիտեմ: Մեծ հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news