23:06 23 հոկտեմբերի, 2026Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի նախաշեմին Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կապարակնքված է, ՀԱՕԿ-ի աշխատանքը՝ կասեցված: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀԱՕԿ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Արայիկ Հարությունյանն է, որը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է: Այսօր Գյումրիում ծանրորդների բաց մարզման ընթացքում Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնում առաջադրվելուն:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը չի հերքում եւ ոչ էլ հաստատում, որ առաջադրվելու է ՀԱՕԿ նախագահի պաշտոնում:
«Այն խառնաշփոթ իրավիճակը, որը կա ՀԱՕԿ-ի շուրջ՝ ընդունելի չէ: Փաստացի, մենք արդեն նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին եւ պետք է Օլիմպիական կոմիտեն էլ պատշաճ «մարզավիճակում» լինի այս շրջանում: Պետք են այնտեղ գործողություններ, որոնք կբերեն պատշաճ իրավիճակի: Կարծում եմ, որ ՀԱՕԿ-ում էլ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
NEWS.am Sport-ի հարցին՝ կառաջադրվի՞ Արայիկ Հարությունյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ոչ միանշանակ պատասխան տվեց:
«Սպասենք զարգացումներին: ՀԱՕԿ-ի կապարակնքվելու գործի մարնամասներին ծանոթ չեմ եւ չգիտեմ: Մեծ հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.