17:35  ,  23 հոկտեմբերի, 2026

«Վանը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց Երեւանի «Արարատին» եւ հասավ կամային հաղթանակի 2։1 հաշվով։

26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատի» նիգերիացի կիսապաշտպան Օկուչուկվու Չուկվուն։

39-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց բրազիլացի պաշտպան Ռաֆայել Ժեզուսը։

«Վանի» հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի պաշտպան Ժոսուե Գաբան։

«Արարատը» 11 միավորով 8-րդն է, «Վանն» ունի 10 միավոր եւ 9–րդն է։

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Վան» - «Արարատ»՝ 2:1

Ռաֆայել Ժեզուսը, 39, Ժոսուե Գաբա, 67 - Օկուչուկվու Չուկվու26

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 19:00

Հոկտեմբերի 24

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 19:00

Հոկտեմբերի 25

«Սյունիք» - ԲԿՄԱ՝ 15:30

Հոկտեմբերի 26

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում