Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երրորդ տուրում ընդունել է «ԱԶ Ալկմարին»։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթեց հոլանդական թիմը։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 21-ամյա դանիացի հարձակվող Վալդեմար Անդրեասենը (տեսանյութ)։
27-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 23-ամյա բրազիլացի հարձակվող Ուեսլի Պատատին (տեսանյութ)։
Ընդմիջում է։
«Արարատ-Արմենիա»․ Ժոաո Բրավիմ, Բրունո Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Հուգո Օլիվեյրա, Էդգար Գրիգորյան, Արմեն Համբարձումյան (ավագ), Մաքսանս Կարլիե, Խուան Բալանտա, Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Սանդրո Լիմա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:07 , 23 հոկտեմբերի
00:58 , 23 հոկտեմբերի 
00:02 , 23 հոկտեմբերի 
23:25 , 22 հոկտեմբերի 
22:35 , 22 հոկտեմբերի
21:31 , 22 հոկտեմբերի
21:16 , 22 հոկտեմբերի 
20:52 , 22 հոկտեմբերի 
20:28 , 22 հոկտեմբերի
20:01 , 22 հոկտեմբերի