15:02  ,  22 հոկտեմբերի, 2026

Սկալոնին կերկարաձգի համագործակցությունն Արգենտինայի հավաքականի հետ

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին դրական է պատասխանել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ։ Արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2030 թվական, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Սկալոնիի ղեկավարությամբ Արգենտինայի հավաքականը 2022-ին դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում պարտության մատնելով Ֆրանսիային:

2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան պարտվել էր Իսպանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print