23:58 21 հոկտեմբերի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կվիրահատվի ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով, հաղորդում է փարիզյան ակումբի կայքը։ Սպասվում է, որ նա այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա։
Ֆրանսիացի ինսայդեր Ֆաբրիս Հոքինսը հայտնում է, որ ՊՍԺ-ն այս ցավալի լուրի ֆոնին որոշել է երկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մինչեւ 2032թ․ հունիս՝ նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նրա աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։
Կվարացխելիան վնասվածքը ստացել էր Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։ Փարիզյան թիմը հաղթել էր 4:2 հաշվով։
Կվարացխելիան 2025թ․ հունվարին իտալական «Նապոլիից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.