Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի տնային խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը։
«Ամենաբարձր մակարդակի հանդիպում էր անհավանական ուժեղ մրցակցի դեմ։ Շատ բարդ է պաշտպանվել այնպես, ինչպես մենք կարողացանք, բայց ես վստահ եմ, որ հենց դա էր հաղթանակի բանալին։ Մենք լավ խաղացինք պաշտպանությունում։
Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել եւ ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ, իսկ մեզ խփեց 2 գոլ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ESPN-ը։
ՊՍԺ-ն 9 միավորով Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջատարն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 21 հոկտեմբերի 
14:37 , 21 հոկտեմբերի
14:11 , 21 հոկտեմբերի
13:33 , 21 հոկտեմբերի
13:06 , 21 հոկտեմբերի
12:40 , 21 հոկտեմբերի 
12:02 , 21 հոկտեմբերի 
11:33 , 21 հոկտեմբերի
11:04 , 21 հոկտեմբերի
10:37 , 21 հոկտեմբերի