09:28  ,  21 հոկտեմբերի, 2026

Նարե Շաքարյանը մեդալ է ապահովել Թուրքիայում

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը։

40 կգ քաշային Նարե Շաքարյանը քառորդ եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթել է հույն Կամերիդու Ալկաթերինին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նա, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print