Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները։
Տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով եւ առաջարն է։
Երրորդ հաղթանակը տարավ նաեւ անգլիական «Լիվերպուլը», որն ուժեղ էր իսպանական «Վիլյառեալից»՝ 4:3:
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 5:1 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին եւ ունի 6 միավոր։
Իտալական «Ռոման» 4:0 հաշվով առավելության հասավ Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» նկատմամբ, որի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Նա 20-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով, փոխարինվեց 55-րդ րոպեին։
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
ՊՍԺ - «Բարսելոնա»՝ 4:2 (տեսանյութ)
Դեզիրե Դուե, 38, Լուկաս Էրնանդես, 72, Վիտինյա, 81, Ֆաբիան Ռուիս, 86 - Խավի Էսպարտ, 55, Լամին Յամալ, 79
«Լիվերպուլ» - «Վիլյառեալ»՝ 4:3 (տեսանյութ)
Ալեքսիս Մաք Ալիսթեր, 36, 65, Ռոնալդ Արաուխո, 45+2, Ֆլորիան Վիրց, 69 - Ժորժ Միկաուտաձե, 4, Սերխի Կարդոնա, 29, Տանի Օլուվասեի, 87
«Մանչեսթեր Սիթի» - ԱԵԿ՝ 5:1 (տեսանյութ)
Էլիոթ Անդերսոն, 12, Ֆիլ Ֆոդեն, 34, 65, 76, Ռայան Շերկի, 57 - Ստավրոս Պիլիոս, 52
«Ռոմա» - «Սլովան Բրատիսլավա»՝ 4:0 (տեսանյութ)
Մարիո Էրմոսո, 21, Նաուել Մոլինա, 39, Նիկոլո Պիզիլի, 53, Դոնիել Մալեն, 58, 11մ
«Պորտու» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 0։1 (տեսանյութ)
Գուս Տիլ, 57
«Նապոլի» - «Բուդյո-Գլիմտ»՝ 4:3 (տեսանյութ)
Մատեո Պոլիտանո, 1, Սքոթ Մաքթոմինեյ, 41, 75, Օդին Բյորտուֆտ, 89, ինքնագոլ - Իենս Պետեր Հյոուգե, 27, Անդրեաս Հելմերսեն, 62, Սոնդրե Բրուստադ, 90+4
«Շտուտգարտ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)
Ջեյմի Լեւելինգ, 36 – Խուլիան Ալվարես, 47
Հեռացում՝ Մորտեն Յուլման («Աթլետիկո»), 64
«Ֆեներբահչե» - «Սլավիա Պրահա»՝ 2:2 (տեսանյութ)
Օղուզ Այդին, 4, Մեյսոն Գրինվուդ, 11 - Լուկաշ Պրովոդ, 15, Պավել Կաչոր, 90
«Սաբահ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։2 (տեսանյութ)
Էյդեն Մաքարթի, 39 - Սերու Գիրասի, 10, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 21 հոկտեմբերի
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի