23:18  ,  20 հոկտեմբերի, 2026

Էմին Օհանյանը՝ Atyrau Open-ի հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված Atyrau Open-2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

Մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Էմին Օհանյանը ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին տեղը:

Միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:

13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրեց նաև իր երկրորդ գրոսմայստերական նորման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում