23:18 20 հոկտեմբերի, 2026Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված Atyrau Open-2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Էմին Օհանյանը ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին տեղը:
Միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:
13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրեց նաև իր երկրորդ գրոսմայստերական նորման։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.