21:05  ,  20 հոկտեմբերի, 2026

ATP-250․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում:

Առաջին փուլում հայ թենիսիստը 6։2, 6։4 հաշվով հաղթեց աշխարհի 124-րդ ռակետ Ռեյ Սակամոտոյին (Ճապոնիա): Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ եւ 15 րոպե:

Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի Զանգար Նուրլանուլիի (Ղազախստան) և Թոմաշ Մախաչի (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում