Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է մեկնարկային կազմում բրազիլացի Վինիսիուս Ժունիորի մշտական ներկայության մասին։
«Անձեռնմխելի խաղացող չկա «Ռեալում»։ Միայն ակումբի խորհրդանիշն է այդպիսին։ Ընդհանրապես անընդունելի է նման ձեւակերպումը ֆուտբոլիստի համար։ Միայն բարձրակարգ խաղը կարող է ֆուտբոլիստի համար երաշխավորել տեղը մեկնարկային կազմում։
Առաջիկա խաղում Վինիսիուսը կլինի ձախ եզրում։ Դիոմանդեն նույնիսկ չգիտի՝ կմասնակցի հանդիպմանը, թե ոչ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի
16:17 , 20 հոկտեմբերի
15:36 , 20 հոկտեմբերի
15:02 , 20 հոկտեմբերի
14:08 , 20 հոկտեմբերի
13:05 , 20 հոկտեմբերի
12:45 , 20 հոկտեմբերի
12:19 , 20 հոկտեմբերի