12:45 20 հոկտեմբերի, 2026Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են հոկտեմբերի 17-ից 23-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։
Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի SuperChess Romania թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի CE Gambit Bonnevoie թիմի կազմում։
Հայկ Մարտիրոսյանը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Էլինան՝ 3 հնարավորից՝ 3 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը հանդես է գալիս Չեխիայի Sigil Fund Pardubice թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.