Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի նպատակների մասին։
««Բարսելոնան» գերիշխում է քրտնաջան աշխատանքի, պատասխանատվության և կարգապահության շնորհիվ։ Ահա թե ինչու մենք վերջին չորս տարիների ընթացքում երեք անգամ հաղթել ենք Լա Լիգայում։
Այս մրցաշրջանի նպատակն է կրկին հաղթել Լա Լիգայում և շարունակել մեր գերիշխանությունը իսպանական ֆուտբոլում։ Մենք ցանկանում ենք գերիշխել նաև եվրագավթներում։
Այս տարի մեր թիրախում է Չեմպիոնների լիգան, որը վերջին տարիներին մեզանից հեռու է մնացել։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր ակադեմիայում ներդրված փիլիսոփայությանը. դա ամեն ինչի հիմքն է», - Լապորտայի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին կհյուրընկալվի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:05 , 20 հոկտեմբերի
12:45 , 20 հոկտեմբերի
12:19 , 20 հոկտեմբերի
11:55 , 20 հոկտեմբերի
11:26 , 20 հոկտեմբերի
10:14 , 20 հոկտեմբերի
09:36 , 20 հոկտեմբերի
09:07 , 20 հոկտեմբերի
00:38 , 20 հոկտեմբերի
23:45 , 19 հոկտեմբերի