11:26  ,  20 հոկտեմբերի, 2026

«Բարսելոնան» ամենաարդյունավետ թիմն է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2026/2027 մրցաշրջանի մեկնարկում գոլերի քանակով առաջատարն է Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում, հաղորդում է Opta-ն։ «Բարսելոնան» արդեն խփել է 48 գոլ՝ դառնալով ամենաարդյունավետ թիմն այդ ցուցանիշով։

Առաջատար հնգյակում են նաև Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (36 գոլ), անգլիական «Բրայթոնը» (34), գերմանական «Ֆրայբուրգը» (30) և Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալ Մադրիդը» (29)։

«Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում կհյուրընկալվի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում