12:22  ,  19 հոկտեմբերի, 2026

Էլիզաբեթ Աբրահամյանը նվաճեց Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը սեղանի թենիսի ԵԱ- ներում (տեսանյութ)

Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունների մենախաղի մրցումներում։

Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել 23-ամյա Էլիզաբեթ Աբրահամյանը։ Հայ մարզուհին եզրափակիչում 4:3 (15:13, 11:5, 5:11, 9:11, 12:10, 6:11, 11:6) հաշվով հաղթել է գերմանացի Անետ Կաուֆմանին։

Ռուսաստանի բազմակի չեմպիոն Էլիզաբեթ Աբրահամյանը պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է Եվրոպայի առաջնությունը որակավորման փուլից սկսելուց հետո նվաճել տիտղոսը։

Էլիզաբեթ Աբրահամյանը ծնվել է Երեւանում, որտեղ էլ սկսել է մարզվել, 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ։ Նա Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների կրկնակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում