00:40  ,  19 հոկտեմբերի, 2026

«Լացիոն» խնդիրներ չունեցավ Թուրինում՝ 3:0 (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 7-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 23-ամյա դանիացի պաշտպան Օլիվեր Նիլսենը։ 66-րդ րոպեին իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից աչքի ընկավ 25-ամյա դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը։ Հյուրերի երրորդ գոլը 89-րդ րոպեին խփեց 25-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ֆիսայո Դելե-Բաշիրուն։

«Լացիոն» 19 միավորով հավասարվեց առաջատար «Ինտերին»։ «Յուվենտուսը» 8-րդ տեղում է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 0:3 (տեսանյութ)

Օլիվեր Նիլսեն, 37, Գուստավ Իսակսեն, 66, Ֆիսայո Դելե-Բաշիրու, 89

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում