09:21  ,  19 հոկտեմբերի, 2026

«Բարսելոնայի» խաղացողը բաց կթողնի մոտ 1 ամիս

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում (5:2): Նա բաց կթողնի 3-4 շաբաթ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի հավաքականի խաղացողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի (հոկտեմբերի 20) և Լա Լիգայի՝ «Ռեալ Մադրիդի» (հոկտեմբերի 25) դեմ առաջիկա խաղերը:

Բացի այդ, ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն նույնպես չի օգնի կատալոնական թիմին ՊՍԺ-ի դեմ խաղում՝ վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում