22:01  ,  18 հոկտեմբերի, 2026

«Նոան» չհաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց «Փյունիկին» եւ ընթացիկ առաջնությունում 9 հաղթանակից հետո բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» 28-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։

51-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։

«Նոան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» երրորդն է՝ 22 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում