04:24 13 հոկտեմբերի, 2026Լաս Վեգասում մեկնարկում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը եւ Մարտիկ Պետրոսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ եւ կպայքարեն եզրափակիչի ուղեգրերի համար:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ-20 աշխարհի չեմպիոն, Գասպար Տերտերյանը 72 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ առաջին մրցափուլում 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Մագոմեդ Բարախոեւի նկատմամբ:
Տերտերյանը պայքարը սկսել է մեկնարկային 1/8 եզրափակիչում, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել վրացի Նիկա Բրոլաձեին:
82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության հասավ ղրղզ Էրլան Մարսուլուի նկատմամբ:
Պետրոսյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է սերբ Օգնեն Յակովլեվիչին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 3:2 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ազիմջոն Սատուլաեւի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Մարտիկ Պետրոսյանը կգոտեմարտի շվեդ Ալեքսանդր Յոհանսոնի հետ:
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը 1/16 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Մուկի Յանին:
1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 6:3 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Օտո Էլիոթ Բլեքին:
Հովեյանը քառորդ եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Ռուսաստանը ներկայացնող Էրզու Զակրիեւի արգելքը՝ 0:8:
97 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանն 2:7 հաշվով պարտվեց վրացի Լուկա Գաբիսոնիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.