11:02  ,  9 հոկտեմբերի, 2026

Պատանեկան ԵԱ. Հայաստանի 3 բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի երեք բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Կիսաեզրափակիչի մենամարտեր կանցկացնեն Հակոբ Շարբաթյանը (50 կգ), Էդուարդ Քարամյանը (60 կգ) եւ Ռոմիկ Հարությունյանը (66 կգ):

50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանի մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ  Պետեր Դվոյացկին:

60 կգ քաշային Էդուարդ Քարամյանը կմրցի Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Բուհենիուչի հետ:

 66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանն ուժերը կչափի չեխ Պավել Դուշանեկի հետ:

Հայաստանի պատանեկան հավաքականի երեք ներկայացուցիչները հաղթել են քառորդ եզրափակիչներում եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալներ:

Հակոբ Շարբաթյանը, 60 կգ Էդուարդ Քարամյանը և 66 կգ Ռոմիկ Հարությունյանը 1/4 եզրափակիչում  հաղթել են իրենց մրցակիցներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հակոբ Շարբաթյանը (50 կգ ) քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Մակար Գոնչարին: Էդուարդ Քարամյանը (60 կգ) նույն հաշվով պարտության է մատնել իռլանդացի Քրիստի Ջոյսին: Ռոմիկ Հարությունյանը (66 կգ)  5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել ռումինացի Սեբաստիան Վառանի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print