Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն է տարածել․
«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ՀՀ քաղաքացի է։
Նա ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ, որը ստացել է ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ Մելիքյանը 30 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:
Միաժամանակ հայտնում ենք, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանի հետ կապ չի հաստատել և նրանից այս թեմայով մեկնաբանություն չի խնդրել։
ՀՖՖ-ն հորդորում է լրատվամիջոցներին նմանատիպ լուրեր հրապարակելուց առաջ ստուգել փաստերը և դիմել համապատասխան անձանց՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի
14:24 , 8 հոկտեմբերի
12:07 , 8 հոկտեմբերի
09:27 , 8 հոկտեմբերի
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի